"Անտարես" հոլդինգը հիմնադրվել է 1992 թ-ին: Հիմնադրման տարեթիվն արդեն իսկ վկայում է ընկերության կայացման դժվարին ճանապարհի մասին: Բայց, չնայած դրան` ընկերությունն ամուր դիրքեր է նվաճել ոչ միայն Հայաստանի Հանրապետության առաջատար ընկերությունների շարքում, այլև արտասահմանում:
Հոլդինգի կազմում այսօր գործում են` հրատարակչություն, գովազդային գործակալություն, դիզայն ստուդիա, տարաների և փաթեթների արտադրություն:Հոլդինգը մատուցում է մարքեթինգային և գովազդային ծառայություններ:Հոլդինգը միաժամանակ համագործակցում է արտադրական ոլորտի մի շարք ձեռնարկությունների հետ: Եվ այս ամենը` շնորհիվ ընկերության ղեկավարության, որը հստակորեն համատեղում է նորագույն սարքավորումները և մարդկային բարձրակարգ ներուժը: Ավելին, "Անտարեսի" գոյության տարիներին անձնակազմի թվաքանակը գրեթե տասնապատկվել է, իսկ դա նշանակում է զբաղվածության խնդրի լուծում: Մենք ջանում ենք մեր համատեղ գործունեությունը դարձնել առավելագույնս հարմարավետ և արդյունավետ. գործընկերներն ու պատվիրատուները վստահ են և հանգիստ, քանի որ համագործակցում են արհեստավարժների հետ: Իսկ միջազգային ու հանրապետական մրցանակաբաշխություններում, փառատոներում, գրքի ցուցահանդեսներում և տոնավաճառներում շահած բազմաթիվ վկայագրերն ու պատվոգրերն այդ ամենի հաստատումն են: Մեր կարգախոսն է` Հաջողությունը երբեք պատահական չի լինում:





