Antares
հայերեն | english | русский

Golden Hammer

KIAF


ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԵՆ ԸՆՏՐՎՈՒՄ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԳԱՂՏՆԻ ԵՆ ԸՆՏՐՎՈՒՄ
15-04-2010

Դասագրքաստեղծման գործընթացը շարունակում է ոչ թափանցիկ մնալ Երեկ ԿԳՆ <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակում տեղի ունեցավ դասագրքերի մրցույթի հայտերի գնահատման հանձնաժողովի 2-րդ <<փակ>> նիստը: Քննարկման էին դրված 2010-2011 ուստարվա ավագ դպրոցի դասագրքերի մրցույթին մասնակցող հրատարակչությունների առաջարկները: Դասագրքաստեղծման գործընթացն ավանդաբար իրականացվում է գաղտնիության քողի ներքո, ինչի արդյունքում ունենում ենք, մեղմ ասած, ոչ կատարյալ դասագրքեր: <<Առավոտը>> ցանկացավ մասնակցել գործընթացին եւ հենց սկզբից արժանացավ հանձնաժողովականների դիմադրությանը: <<Կրթական ծրագրերի կենտրոն>> ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Կարինե Հարությունյանը զարմացավ եւ փոքր-ինչ վրդովվեց մեզ այնտեղ տեսնելով, այնուհետեւ՝ բերեց տարբեր պատճառաբանություններ, թե ինչու մեր մասնակցությունը թույլատրելի չէ: Այնուհետեւ մեր ներկայության մասին գուժեց ԿԳ փոխնախարար, հանձնաժողովի նախագահ Մանուկ Մկրտչյանին: Նա եւս դեմ արտահայտվեց <<Առավոտի>>՝ նիստին մասնակցելուն եւ ասաց. <<Գաղտնիություններ կան, որոնք մենք չենք կարող հայտարարել. օրինակ՝ մրցույթին մասնակցում են տարբեր հեղինակներ, սակայն նույնիսկ իրենք էլ չգիտեն, թե իրենց մրցակիցն ով է...>>: Կ. Հարությունյանն էլ նշեց. <<Ոչ մի գաղտնիք չկա, կարող ենք ասել, թե որ դասագրքերն են դրված մրցույթի եւ որ դասագրքի համար որ հրատարակչությունն է հայտ ներկայացրել, բաց դեռ ոչ մի որոշում կայացված չէ եւ ընթացքի մասին տեղեկություն հրապարակել չի կարելի>>: Պրն Մկրտչյանին եւ տիկին Հարությունյանին խնդրեցինք նշել, թե ի՞նչ կարգի կամ դրույթի հիման վրա է արգելվում նիստին մասնակցելը: Նրանք վկայակոչեցին մրցույթի անցկացման կարգը: Սակայն հետո պարզվեց, որ նման կարգ գոյություն չունի: <<Առավոտին>> ներկայացվեցին մի շարք փաստաթղթեր. օրինակ՝ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հայտահրավերի փաստաթղթերի 2-րդ գլխի 27.1 կետը, որով նշվում է, որ հայտերի բացման եւ պայմանագրի շնորհման միջեւ ընկած ժամանակահատվածում հայտողներն իրենց հայտին վերաբերող հարցերով իրավունք չունեն կապի մեջ մտնել գնորդի հետ: Իսկ հայտահրավերի 7,8-րդ կետերում ընդամենը նշված էր հայտերի տեխնիկական առաջարկների հրապարակայնորեն բացման եւ հաղթած հայտերի հայտարարման մասին: Ոչ մի խոսք չկար, ասենք՝ գնահատման գործընթացի ոչ հրապարակային լինելու մասին: Մնում է ենթադրել, որ հանձնաժողովը ինչ-որ բան թաքցնում է: Մեզ երեկ հաջողվեց ճշտել, որ մրցույթի է ներկայացված ընդհանուր, հումանիտար, բնագիտամաթեմատիկական հոսքերի համար 16 անուն-դասագիրք՝ 7 հրատարակչությունների կողմից (<<Արեւիկ>>, <<Զանգակ 97>>, <<Անտարես>>, <<Աստղիկ գրատուն>>, <<Էդիթ պրինտ>>, <<Տիգրան Մեծ>>, <<Մանմար>>):

 

www.aravot.am/am/articles/education/77565/view 


<< Հետ
 
Դիզայն ստուդիա
Մարքեթինգային գործակալություն
Տպարան
Հրատարակչատուն
Հասարակական գործունեությունը